Ֆրանսիացի քաղաքապետն ափսոսացել է ապրիլմեկյան կատակի համար

Քաղաքապետն ընդունել է, որ իր կատակն այնքան էլ խելամիտ չէր:
kayo

Ֆրանսիական Բովեի քաղաքապետը ներողություն է խնդրել բնակիչներից իր ապրիլմեկյան կատակի համար: Կարոլին Կայյոն սոցցանցերի իր պաշտոնական էջերում գրել էր, թե շվեդական Ikea կահույքի եւ տան պարագաների աշխարհի խոշորագույն ընկերությունը մասնաճյուղ կբացի Բովեում, ինչի արդյունքում կստեղծվի 4 հազար նոր աշխատատեղ:

Բովեի բնակիչներից շատերն այս գրառմանը լուրջ էին վերաբերվել, ոգեւորվել ու սկսել էին լայնորեն քննարկել այն: Քաղաքապետն ընդունել է, որ իր կատակն այնքան էլ խելամիտ չէր:

Օգտատերեից մեկն էլ, ի պատասխան, գրել է, թե հաջորդ ընտրություններին բոլորը Կայյոյի օգտին կքվեարկեն, ապա ավելացրել՝ «ապրիլմեկյան կատակ»:

*

*