«Google»-ի աշխատակիցները բողոքում են ընկերությունում կանանց հանդեպ վերաբերմունքի դեմ

Աշխատակիցներն աշխարհի տարբեր երկրներում բողոքի ցույցեր են անցկացնում
google-boxoq

«Google» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ այսօր ցույցեր են անցկացնում աշխարհի տարբեր քաղաքներում՝ Ցյուրիխում, Տոկիոյում, Լոնդոնում, Բեռլինում եւ այլուր: Նրանք բողոքում են ընկերությունում կանանց հանդեպ վերաբերմունքի դեմ:

Ցուցարարները գտնում են, որ «Google» ինտերնետային հսկայի ղեկավարությունը շատ մեղմ վերաբերմունք է ցուցաբերում սեռական ոտնձգությունների դեպքում: Բողոքողները դեմ են հարկադիր արբիտրաժի կիրառմանը, որի հետեւանքով զոհը չի կարողանում իր բողոքը հասցնել դատարան եւ ցանկացած խնդիր լուծվում է ընկերության ներսում:

Ընկերությունում դժգոհության ալիք էր բարձրացել «Նյու Յորք Թայմս»-ում անցած շաբաթ հրապարակված հոդվածից հետո: Ըստ այդմ՝ «Android» շարժական օպերացիոն համակարգի ստեղծողը՝ Էրդի Ռուբինը, ընկերությունից հեռանալուց հետո 90 միլիոն դոլար է ստացել: Ու սա այն պարագայում, երբ նա մեղադրվում է սեռական ոտնձգության համար:

*

*