Ասիայի համար կանխատեսվում է 6 աստիճան ջերմաստիճանի բարձրացում

Կանխատեսվում է մինչև դարավերջ 6 աստիճան ջերմաստիճանի բարձրացում:
global-taqacum

Չկարգավորվող կլիմայի փոփոխությունը կործանարար հետեւանքների կբերի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրներում: Այն կարող է չեզոքացնել ընթացիկ զարգացումը: Այս մասին նշվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) եւ Պոտսդամի Կլիմայի ազդեցության հետազոտման ինստիտուտի (PIK) կողմից մշակված զեկույցում:

Գործունեության սովորական ընթացքի դեպքում (բարեփոխումների բացակայության պայմաններում), Ասիական ցամաքի համար կանխատեսվում է մինչև դարավերջ Ցելսիուսի սանդղակով 6 աստիճան ջերմաստիճանի բարձրացում: Համաձայն զեկույցի, որը վերնագրված է «Վտանգված տարածաշրջան՝ կլիմայի փոփոխության մարդկային հարթությունները Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»՝ ջերմաստիճանի աճը Տաջիկստանում, Աֆղանստանում, Պակիստանում, եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հյուսիս-արեւմտյան մասում կանխատեսվում է, որ կհասնի Ցելսիուսի 8 աստիճան մակարդակի:

*

*