Ղազախստանում մկները կրծել են բանկոմատի փողերը

Ղազախստանում մկները մտել են տեղի բանկերից մեկին պատկանող բանկոմատ․․․
bankomat

Ղազախստանում մկները մտել են տեղի բանկերից մեկին պատկանող բանկոմատ և վնասել են այնտեղ գտնվող կանխիկ գումարը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բացվում բանկոմատը, որի ներսում կրծողներն են և վնասված գումարը:

Բանկը հաստատել է միջադեպի իսկությունը: Այդուհանդերձ, չի հստակեցվել, թե ինչքան է բանկի կրած նյութական վնասը: Որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այն կազմում է շուրջ 300 ԱՄՆ դոլար:

*

*