Ղազախստանը կրկին հրաժարվել է միջուկային զենքից

Համաձայնագիրը ստորագրվել է Նյու-Յորքում՝
xazaxstan-mak-mijukayin-zenq2

ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրատ Ումարովը ստորագրել է միջուկային զենքի արգելման եւ չտարածման վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում  է iz.ru-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ին Ղազախստանի անդամակցության 26-րդ տարեդարձի օրը: «Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ունեցել այս համաձայնագրի մշակման ու ընդունման գործընթացում, որը պատմության մեջ դարձավ միջուկային զինաթափման առաջին պարտադիր իրավաբանական փաստաթուղթը: Դրա հիմնական դրույթները համապատասխանում են Ղազախստանի սկզբունքային դիրքորոշմանը, որը ազդեցիկ ճանապարհ է անցել՝ աշխարհում միջուկային զինանոց ունեցող 4-րդ երկրից միջուկային զենքի չտարածման ու զինաթափման ոլորտում առաջատար պետության վերածվելով»,- նշվում է հաղորդագրությունում:

Արտգործնախարարությունից հայտնում են, որ այս որոշումը հնարավոր է դարձել աշխարհում երկրորդ խոշորագույն միջուկային պոլիգոնի (Սեմիպալատինսկ)  փակման արդյունքում, ինչպես նաև «սառը պատերազմի միջուկային ժառանգությունից» հրաժարվելու շնորհիվ:

*

*