Աստանայում կքննարկվի ԱՊՀ երկրների ռազմական համագործակցությունը

Ղազախստանի մայրաքաղաքում բացվում է պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ԱՊՀ-ի պետությունների հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող խորհրդի նիստը:
mc-zorq

ԱՊՀ-ի երկրների ներկայացուցիչները Աստանայում քննարկելու են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համակարգի կատարելագործումը:

Ղազախստանի մայրաքաղաքում բացվում է պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ԱՊՀ-ի պետությունների հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող խորհրդի նիստը: Ինչպես լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունում, «կոմիտեի նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու բազմակողմ եւ երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համակարգի զարգացման եւ կատարելագործման հեռանկարային պլանավորմանը»:

Նաեւ հավանություն կտրվի ԱՊՀ-ի մասնակից պետությունների ՀՕՊ-ի միավորված համակարգի համատեղ միջոցառումների 2017 թվականի պլանին:

Կոմիտեի հերթական նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

*

*