Գերմանիայից Թուրքիա մեկնող ուղեւորների թիվը նվազել է

Գերմանացի ուղեւորների մոտ կեսը մեկնում է Եգիպտոս։
germania-Frankfurt-Airport

Գերմանիայի օդանավակայաններից Թուրքիա մեկնող ուղեւորների թիվը նկատելիորեն նվազել է։ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տվյալներով՝ 2017-ի հունվար-հունիս ամիսներին Գերմանիայի բոլոր օդանավակայաններից արտերկիր է մեկնել 55 միլիոն 157.000 մարդ:

Այդ ընթացքում ուղեւորահոսքի ամենամեծ անկումը գրանցվել է Թուրքիա եւ Բրազիլիա ուղղություններով։ Եթե 2016-ի առաջին կիսամյակում Գերմանիայից Թուրքիա էր մեկնել 2 միլիոն 759 հազար մարդ, ապա 2017 թ. նույն ժամանակահատվածում Թուրքիա մեկնող ուղեւորների թիվը կազմել է 2 միլիոն 507 հազար:

Գերմանիայից ամենամեծ թվով ուղեւորներ մեկնել են Եգիպտոս (ընդհանուր թվի 49.4 տոկոսը)։ Եվրոպական երկրներից գերմանացիների համար ամենանախընտրելին 2017-ին եղել է Իսպանիան։

 

 

 

*

*