Գերմանիայում թուրքերը ցույց են անցկացրել՝ Ցեղասպանության ճանաչման դեմ

Ցույցի մասնակիցները հորդորել են Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին
turq-cuyc

Գերմանիայի Բունդեսթագում քիչ անց կսկսվի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության եւ հիշատակի մասին» բանաձեւի նախագծի քննարկումը, որին ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են Թուրքիայի ժխտողականության քաղաքականությունը տարածել եւ ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա:

Հունիսի 1-ին մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում: Ցույցի մասնակիցները բարձրացրել են Թուրքիայի ու Գերմանիայի դրոշները, հորդորել Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին:

*

*