Գերմանիայում 5 մարդ սպանված է հայտնաբերվել

Գերմանիայի Բավարիա նահանգում առեղծվածային սպանություն է տեղի ունեցել:
germania-vostikanutyun

Գերմանիայի Բավարիա նահանգում առեղծվածային սպանություն է տեղի ունեցել: Պասաու քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 3 դիակ, նրանց կողքին էլ՝ նետ ու աղեղ: 30-33 տարեկան կանանց եւ 53-ամյա տղամադու կրծքավանդակի եւ պարանոցի հատվածներում նետ է խրված եղել:

Զոհվածներն ուրբաթ երեկոյան սենյակ էին վարձակալել 3 հոգու համար: Նրանց մահացած հայտնաբերել է հյուրանոցի աշխատակիցը: Ուրբաթ ամբողջ գիշեր ուժեղ անձրեւ է տեղացել Պասաույում, եւ դրանով են պատճառաբանում, որ ոչ ոք տարօրինակ ձայն չի լսել այդ սենյակից: Ոստիկանությունը զոհվածներից մեկի՝ Գերմանիայի հյուսիսում գտնվող տանը եւս 2 սպանվածի դիակ է հայտնաբերել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները