Սոցիալական ցանցերը՝ գերմանական մանրադիտակի տակ

Այժմ Facebook-ը, Twitter-ը, Google-ը, YouTube-ը եւ այլ ինտերնետ-հսկաներ ստիպված կլինեն...
facebook

Գերմանիայում ուժի մեջ է մտել սոցիալական ցանցերում «էթնիկական ատելություն հրահրող» բովանդակությամբ հաղորդագրությունների համար պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

Այժմ  Facebook-ը, Twitter-ը, Google-ը, YouTube-ը եւ այլ ինտերնետ-հսկաներ ստիպված կլինեն հատուկ ուշադրությամբ հետևել գերմանացի օգտատերերին, քանի որ նոր օրենքը նախատեսում է հսկայական տուգանքներ` 5-ից մինչեւ 50 միլիոն եվրո:

Նման հաղորդագրությունները պետք է հեռացվեն 24 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում կայքերը ստիպված կլինեն վճարել բավականին մեծ գումար:

Օրենքի հակառակորդները նշում են, սակայն, որ բավականին կարճ ժամկետ է նախատեսված՝ խախտումները վերացնելու համար, ինչպես նաեւ իրենց մտավախությունն են հայտնում, որ օրենքը կարող է ազդել համացանցում խոսքի ազատության վրա։

 

*

*