Շթայնմայերը հավակնում է դառնալ Գերմանիայի հաջորդ նախագահը

Գերմանիայում նախագահական ընտրությունները նախանշված են փետրվարի 12-ին:
shtainmayer

Գերմանիայի գործող արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հավակնում է դառնալ Գերմանիայի հաջորդ նախագահը: Այսօր Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից նա պաշտոնապես առաջադրեց իր թեկնածությունը:

Գերմանիայում նախագահական ընտրությունները նախանշված են փետրվարի 12-ին: Նախագահին կընտրեն Դաշնային ժողովի նիստի ժամանակ: Կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ Շթայնմայերն այն մարդն է, որին կարելի է վստահել, նրա փորձը, նրա աշխարհիմացությունը նրան դարձնում են նախագահի պաշտոնի լավ թեկնածու: Ինքը՝ Մերկելը, պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը:

Անգելա Մերկելի վարկանիշը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ընկել է: Նրա բաց դռների քաղաքականությունը Գերմանիայում դժգոհությունների ալիք է բարձրացրել:

Մեկ Մեկնաբանություն
  • Շթայնմայերը հավակնում է դառնալ Գերմանիայի հաջորդ նախագահը — Armenian National Committee of America
    17 ноября 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Շթայնմայերը հավակնում է դառնալ Գերմանիայի հաջորդ նախա… […]

  • *

    *