Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է պայթել

Շրջակայքում ավելի քան 1.5 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ են գրանցվել
rumb germania

Գերմանիայի արևմտյան Լիմբուրգ քաղաքից ոչ հեռու՝ բաց դաշտերից մեկում, Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է պայթել:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շրջակայքում ավելի քան 1.5 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ են գրանցվել: Պայթյունից հետո գետնի վրա 10մ լայնությամբ և 4մ խորությամբ խոռոչ է բացվել:

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Չնայած Երկրորդ աշխարհամարտից 75 տարի է անցել, Գերմանիայի տարածքում դեռ բազմաթիվ նման չպայթած ռումբեր կան:

*

*