Գերմանիայում պայթյուն իրականացրած սիրիացին կապ է ունեցել «Իսլամական պետության» հետ

Գերմանիայի Անսբախ քաղաքում այս գիշեր պայթյուն իրականացրած տղամարդու հեռախոսում եւ նոթբուքում իսլաման թեմաներով տեսանյութեր են հայտնաբերվել։
germanya-terror

Գերմանիայի Անսբախ քաղաքում այս գիշեր պայթյուն իրականացրած տղամարդու հեռախոսում եւ նոթբուքում իսլաման թեմաներով տեսանյութեր են հայտնաբերվել։  Այս մասին հայտնում է BBC-ն։

Իսկ Associated Press-ը գրում է, որ համացանցում գտնված տեսանյութերը վկայում է այն մասին, որ նա կապ է ունեցել «Իսլամական պետության» հետ։

Արդեն հայտնի է, որ պայթյունի հեղինակը, որի հետեւանքով, վերջին տվյալներով, կա 15 վիրավոր, 27-ամյա սիրիացի է։ Մահացել է ինքը՝ պայթյունի հեղինակը։

Պարզվել է արդեն, որ նա Գերմանիա է տեղափոխվել երկու տարի առաջ։ Նրան մեկ տարի առաջ մերժել են փախստականի կարգավիճակ տալ, եւ Գերամանիայի ՆԳ նախարարության հաղորդմամբ, տղամարդը պետք է արտահանձնվեր Բուլղարիային։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները