Գերմանիան կվճարի միգրանտներին՝ հայրենիք վերադառնալու համար

Կամավոր հայրենիք վերադարձողներին օգնելու ծրագիրը Գերմանիայում գործում է այս տարվա փետրվարից։
migrant

Գերմանիայի դաշնային կառավարությունը նոր քայլեր է ձեռնարկում՝ միգրանտներին հայրենիք վերադարձնելու համար․ հաղորդում է DW-ն։

Կամավոր հայրենիք վերադարձողներին օգնելու ծրագիրը Գերմանիայում գործում է այս տարվա փետրվարից։ Այն նախատեսում է 1200 եվրո տրամադրել 12 տարեկանից բարձր յուրաքանչյուր միգրանտի, ով ցանկություն կհայտնի վերադառնալ հայրենիք, եւ 600 եվրո յուրաքանչյուր երեխայի համար։

Ծրագրում նոր լրացումներ են արվել, ըստ որոնց՝  Գերմանիայից հեռացող միգրանտ ընտանիքները, որոնք այդ մասին  իշխանություններին կհայտնեն մինչեւ 2018 թվականի փետրվարի վերջը, լրացուցիչ մինչեւ 3 հազար եվրո կստանան։ Այսպիսով, երեք հոգուց բաղկացած ընտանիքը 3000 եվրոյի փոխարեն կստանա 6000 եվրո։ Միայնակ միգրանտի դեպքում կվճարվի 1000 եվրո։

2017 թվականի փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կամավոր հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել 8639 միգրանտ։ Եվս 19520 միգրանտ արտաքսվել է Գերմանիայից։

Ներկայումս Գերմանիայի տարածքում ապրում է 115 հազար փախստական, որոնց ապաստանի խնդրանքը մերժվել է։

 

*

*