Մերկելը գործարարներին հորդորել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցում համբերատար լինել

Մերկելը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղ հարված են հասցնում գերմանացի գործարարներին:
merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի գործարարներին հորդորել է համբերատար լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցում:

Deutsche Welle-ի փոխանցմամբ, կանցլերը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղ հարված են հասցնում գերմանացի գործարարներին, հետեւաբար վերջիններս պետք է համբերատար լինեն: Պատժամիջոցների շուտափույթ չեղարկումը, Մերկելը տեսնում է Ուկրաինայի հարցով Մինսկյան պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությամբ:

Ավելի վաղ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը երկարաձգել էր մինչեւ այս տարվա հուլսի վերջը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները