Լեհաստանի եւ Գերմանիայի սահմանագոտում պայթյուն է որոտացել

Սահմանը հատելն այդ տարածքից ժամանակավորապես արգելվել է:
germania-lehastan-sahman-paytyun

 Լեհաստանում, Գերմանիայի հետ սահմանակից գյուղերից մեկի շուկայում, հրավառության պարագաների վաճառակետում, պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների, 8 մարդ վիրավոր է: Նրանց թվում Գերմանիայի 3 քաղաքակցի կա։  Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։

Սահմանը հատելն այդ տարածքից ժամանակավորապես արգելվել է:

Պայթյունի պատճառը դեռ անհայտ է:

Նախնական տվյալներով, այրվել է շուրջ 50 առեւտրային վրան։

*

*