Գերմանիայում կոալիցիա ձեւավորելու շուրջ նախնական փոխհամաձայնության են հասել

Վերջնական համաձայնությունը կախված կլինի մի շարք հարցերի կարգավորումից:
merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, ժամեր տեւած բանակցություններից հետո, նախնական փոխհամաձայնության է հասել՝ իշխող կոալիցիա ձեւավորելու շուրջ:

Կուսակցությունների միջեւ վերջնական համաձայնությունը, այնուամենայնիվ, կախված կլինի մի շարք հարցերի կարգավորումից: Անցյալ տարի սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո մինչ օրս Մերկելին չի հաջողվում կոալիցիոն կառավարություն ձեւավորել:

*

*