Գերմանիայում կայծակի հարվածից տուժածների թիվը հասել է 82-ի

Ելույթները դադարեցվել են և շարունակվել միայն 4,5 ժամ հետո: Գերմանական Die Welt-ի փոխանցմամբ` փառատոնին ներկա է եղել շուրջ 90 հազար մարդ:
kaycak-germania-paraton
Գերմանիայի Rock am Ring ռոք-փառատոնի ժամանակ կայծակի հարվածից տուժածների թիվը հասել է 82-ի:  Այս մասին հաղորդել են միջոցառման հեղինակ Մարեկ Լիբերբերգը: Նրանցից 8-ի վիճակը ծանր է:

Կազմակերպիչները մտահոգ լինելով մասնակիցների անվտանգությամբ, որոշել են համերգը հետաձգել մինչեւ մոսկվայի ժամանակով 21:00-ն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ի երեկոյան Մենդիգ քաղաքում:

Ելույթները դադարեցվել են և շարունակվել միայն 4,5 ժամ հետո: Գերմանական Die Welt-ի փոխանցմամբ` փառատոնին ներկա է եղել շուրջ 90 հազար մարդ:

Կայծակի հարվածի դեպք տեղի է ունեցել նաև 2015թ.: Այդ ժամանակ հոսպիտալացվել է 12 մարդ:

*

*