Գերմանիայի հարավում ջրհեղեղի զոհ է դարձել 4 մարդ, ցեխաջուրը քշել է մեքենաներ, ավտոտնակներ (տեսանյութ)

Բազմաթիվ բնակիչներ տարհանվել են, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասել է 1.7 մետրի։

Գերմանիայում հարավում անցած գիշեր ջրհեղեղի զոհ է դարձել 4 մարդ։ Այս մասին հայտնում է Bild-ը.

Բադեն-Վյուրտենբերգ երկրամասում մարդիկ խեղդվել են՝ փորձելով փրկել ջրով լցված ավտոինակում մնացած տուժողին։ Ընդ որում, նշված 4 զոհերից մեկը հրշեջ ծառայության փրկարար է։

Ոստիկանությունը հայտնում է նաեւ վիրավորում ստացած մի քանի փրկարարի մասին։

Այս երկրամասում բազմաթիվ բնակիչներ տարհանվել են, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասել է 1.7 մետրի։

Ականատեսներից մեկը նկարահանել է կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես է ցեխաջուրն իր հետ քշում տանում փողոցի ծառերը, մեքենաները, ավտոտնակները։ Տների մեծ մասը հայտնվել է փլուզման վտանգի առջեւ։

Ցեխաջրի արագությունը որոշ տեղերում հասնում է ժամում 15 կմ-ի, ինչը մի քանի անգամ գերազանցում է լեռնային գետերի արագությունը։

*

*