Գերմանիայում 29 մարդ է տուժել բնակելի շենքում բռնկված հրդեհից

Կրակը մարել են հրշեջ-փրկարարական ծառայության մոտ 60 աշխատակիցներ:
hrdeh

Գերմանիայի Հյուսիսային Ռայն-Վեսթֆալեն երկրամասի Ռեկլինգհաուզեն քաղաքի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհից 29 մարդ է տուժել, այդ թվում՝ 9 երեխա:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել են քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայությունից:

Հրդեհը մարելու համար ներգրավվել են հրշեջ-փրկարարական ծառայության  6 տասնյակ աշխատակիցներ:

Հրդեհի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։

 

*

*