Գերմանիայում գնացքներ են բախվել. կան տասնյակ տուժածներ

Դեպքը տեղի է ունեցել Մերբուշ քաղաքի կայարանում
gnatsq-germania

Գերմանիայում ուղևորատար և բեռնատար գնացքներ են բախվել, տուժածների թիվը գերազանցել է 50-ը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել Մերբուշ քաղաքի կայարանում: Բախվել են «National Express» միջազգային տրանսպորտային ընկերության ուղևորատար  և «DB Cargo»-ի  բեռնատար գնացքները:

Ուղևորատար գնացքում 100-ից 200 մարդ է եղել:

*

*