«Գերմանիայից գաղթականներին արտաքսելը գործնականում անհնարին Է». Բավարիայի վարչապետ

Դատարաններում զանգվածային հայցեր են ստացվում։
germania-migrant

Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Հորստ Զեեհոֆերը հայտարարել Է, որ արտաքսել այն գաղթականներին, որոնց մերժել են Գերմանիայում փախստականների կարգավիճակ տրամադրելու հարցում, գործնականում անհնարին Է:

Բավարիայի վարչապետը նշել Է, որ դա շատ պատճառներ ունի, օրինակ՝ դատարաններում ստացվում են զանգվածային հայցեր՝ արտաքսման որոշումը վիճարկելու համար: Մեծ մասամբ միգրանտները չեն ունենում փաստաթղթեր, իսկ ծագման երկիրն առանց փատաթղթերի մարդկանց չի ընդունում: Այլ դեպքերում հայտնվում են առողջական վիճակի պատճառով արտաքսման անհնարինության մասին եզրակացություններ, հավելել Է նա:

«Իսկ ոմանք Էլ այստեղ արմատներ են ձգել, նրանք հովանավոր ունեն, որը պաշտպան Է կանգնում, որ նրանք մնան երկրում»,- ասել Է Զեեհոֆերը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

*

*