Կտրուկ նվազել է Գերմանիա ժամանող գաղթականների թիվը

2016 թվականին Գերմանիա է ժամանել 280 հազար գաղթական:
pakhstakan-migrant

2016 թվականին Գերմանիա է ժամանել 280 հազար գաղթական: Այդ երկիր ժամանող գաղթականների թիվը, փաստորեն, կտրուկ նվազել է: 2015 թվականին Գերմանիան ընդունել էր 890 հազար գաղթականի:

Գերմանիայի ներքին գործերի նախարարի խոսքով, գաղթականների հոսքի նվազումը կապված է, այսպես կոչված, բալկանյան երթուղու փակման եւ Եվրամիության ու Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնագրի հետ, ըստ որի Թուրքիան պետք է զսպի գաղթականների հոսքը Եվրոպա:

Բալկանյան երկրները 2016-ի մարտից են գաղթականների առջեւ փակել դեպի Արեւմտյան Եվրոպա տանող ճանապարհները: Վերջին 2 տարվա ընթացքում գաղթականների մեծ հոսքը Գերմանիա բացասաբար էր ազդել այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հեղինակության վրա, որը պատրաստվում է այս տարի չորրոդ անգամ պայքարել կանցլերի պաշտոնի համար:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*