Գերմանիայում բացվել է Էրդողանի ոսկեգույն արձանը

4 մետրանոց արձանը տեղադրվել է քաղաքի կենտրոնական հրապարակում։
erdoghan-ardzan-germania2 (1)

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում բացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

4 մետրանոց արձանը տեղադրվել է քաղաքի կենտրոնական հրապարակում՝ արվեստի միջոցով սադրիչ գործողություններով հայտնի Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում։ Էրդողանի հակառակորդները հասցրել են արդեն արձանը «զարդարել» անպարկեշտ գրություններով եւ պատկերներով։

Այս փառատոնը անց է կացվում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը՝ «Վատ լուրեր» խորագրի ներքո։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները