Գերմանիայում իսլամիստ զինյալներ են ձերբակալվել

Նրանցից մեկը Ալժիրից է՝ 27 տարեկան, մյուսը՝ Նիգերիայից՝ 23 տարեկան:
germania-dzerbakalutyun

Գերմանիայում կրկին ենթադրյալ իսլամիստ զինյալներ են ձերբակալվել: Նրանցից մեկը Ալժիրից է՝ 27 տարեկան, մյուսը՝ Նիգերիայից՝ 23 տարեկան: Երկուսն էլ բնակվում են Գյոթինգեն քաղաքում: Ոստիկանները նրանց կացարաններից հայտնաբերել են զենք-զինամթերք, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դրոշը:

Տեղի իրավապահները հայտնել են, որ հնարավոր հարձակման մասին տեղեկությունները վերջին օրերին այնքան շատ են եղել, որ իրենք որոշել են արագ գործողություններ ձեռնարկել: Իշխանությւոնները դեռ չեն կարող ասել, թե որտեղ ու ինչ տեսակի հարձակում էին այդ երիտասարդները նախապատրաստում:

*

*