Բեռլինում վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիան է անցկացվել

Ցուցարարները երթով իրենց բողոքն են արտահայտել ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ:
germania-cuyc

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիան է անցկացվել: Բրանդենբուրգյան դարպասների մոտ ցուցարարները երթով իրենց բողոքն են արտահայտել ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ:

Երթի մասնակիցների թիվը, ըստ կազմակերպիչների, գերազանցել է 240 հազարը: Նրանց մեծ մասին մտահոգում է հատկապես ուլտրաաջակողմյանների ազդեցությունը Գերմանիայի քաղաքականության եւ հասարակության վրա:

Ակցիայի ժամանակ պարզել են տարբեր գրությամբ պաստառներ՝ «Կառուցի՛ր կամուրջներ եւ ոչ թե պատեր», «Միավորվում ենք ռասիզմի դեմ» եւ այլն: Երթի անցկացումը նախեւառաջ պայմանավորված է դեռ ամառվանից Գերմանիայի տարբեր քաղաքներում անցկացվող ներգաղթի դեմ ցույցերով: Բացի այդ, ինչպես երեւաց այս կիրակի Բավարիայի ընտրություններում, շատացել են «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջակողմյան կուսակցության աջակիցները:

*

*