«Ցեղասպանության ճանաչումը կարևոր խնդիր է Գերմանիայի խորհրդարանական խմբերի համար». Բունդեսթագի պատգամավոր. Tert.am

Բացառիկ զրույց՝ օրինագիծը նախաձեռնող կուսակցություններից Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Մարտին Պեթզոլդի հետ
bundestag-patgamavor

Գերմանիայի Բունդեսթագում այսօր սպասվում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի քվեարկությունը: Tert.am-ը բացառիկ զրույց է ունեցել սպասվող իրադարձության մասին օրինագիծը նախաձեռնող կուսակցություններից Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Մարտին Պեթզոլդի հետ: Ըստ գերմանացի պատգամավորի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե պատմական սխալ է, այլ՝ հաշտեցման հնարավորություն:

-Պարո՛ն Պեթզոլդ, հունիսի 2-ին Բունդեսթագում նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը: Նախորդ տարի այն դուրս եկավ օրակարգից գերմանական կառավարության միջնորդությամբ: Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ այն կանցնի՞, այս անգամ էլ Գերմանիայի կառավարությունը կմիջամտի՞։

-Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր խնդիր է Գերմանիայի խորհրդարանական խմբերի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության/Քրիստոնեա-սոցիալիստական միության, Սոցիալ-դեմոկրատական և «Կանաչներ» կուսակցությունների համար՝ նպատակ ունենալով հաշտեցնել ազգերին: Դա մեզ համար կարևոր է ոչ միայն Գերմանիայի կայսրության դերը հիմա վերագնահատելու համար, այլ առավել շատ մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև արտաքին հարաբերությունների կառուցողական բարելավմանը։

-Ի՞նչ եք կարծում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ի՞նչ կտա Գերմանիային որպես պետություն:

-Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը ճանաչում է 20-րդ դարում տեղի ունեցած իրադարձություններում իր բարոյական և պատմական պատասխանատվությունը: Հետևաբար, մենք նույնպես ցանկանում ենք ընդունել հայ ժողովրդի նկատմամբ ունեցած մեր պատմական պատասխանատվությունը:

Շարունակությունն՝ այստեղ

 

Մեկ Մեկնաբանություն
  • «Ցեղասպանության ճանաչումը կարևոր խնդիր է Գերմանիայի խորհրդարանական խմբերի համար». Բունդեսթագի պատգամավոր — Armenian National Committee of America
    2 июня 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: «Ցեղասպանության ճանաչումը կարևոր խնդիր է Գերմանիայի խ… […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները