Գերմանիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սիրիացի 3 տղամարդ է ձերբակալվել — Երկիր Մեդիա

Գերմանիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սիրիացի 3 տղամարդ է ձերբակալվել

Կա կասկած, որ նրանց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է ուղարկել՝ հարձակումներ իրականացնելու համար:
germania-ahabekchutyun

Գերմանիայի հյուսիսում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սիրիացի 3 տղամարդ է ձերբակալվել: Կա կասկած, որ նրանց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է ուղարկել՝ հարձակումներ իրականացնելու համար:

Գերմանիայի ոստիկանությունը տվյալներ ունի, որ ձերբակալվածները կապ են ունեցել 2015 թվականի նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունն իրականացնողների հետ: Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի խոսքով, նախանշաններ չկան, որ կասկածյալները հարձակումների պատրաստած ծրագիր ունեն:

Նրա կարծիքով, այս սիրիացիները դեռ սպասում էին Իսլամական պետություն խմբավորման հրահանգներին: Հաղորդվում է, որ 17, 18 եւ 26 տարեկան այդ տղամարդիկ Սիրիայի Գերմանիա են հասել՝ Թուրքիայով եւ Հունաստանով՝ գործածելով կեղծ անձագրեր:

*

*