Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել՝ չնայած Թուրքիայի բողոքի ակցիաների:
Բունդեսթագը «Կանաչների» կուսակցության առաջարկած նախագիծը պետք է հաստատեր այս տարվա փետրվարին, բայց Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու եւ միգրացիոն ճգնաժամի հարցով Անկարայի հետ Եվրամիության կնքած համաձայնագիրը չխզելու համար, հետաձգեց:
Հանովերի հայ համայնքի ներկայացուցիչ Րաֆֆի Քանթյանը Deutsche Welle-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին հարցի քննարկումը եւս մեկ անգամ հետաձգելու նախանշաններ չկան: Փաստաթղթի տեքստը պատրաստել է Բունդեսթագի աշխատանքային 3 խումբ:
Ակնկալվում է նաեւ, որ բանաձեւով Գերմանիան ներողություն կխնդրի՝ այն ժամանակ հայերի տեղահանման եւ ցեղասպանության կազմակերպման մասին տեղեկություններ ունենալու եւ այն կանխելու փորձեր չկատարելու համար: