Մահացել է «հինգերորդ բիթլը»՝ Ջորջ Մարտինը

Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն էր պատմության մեջ:
george-martin-beatles

90 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Մարտինը՝ հայտնի որպես «հինգերորդ բիթլ»: Նա առանցքային դեր է խաղացել The Beatles լեգենդար խմբի կայացման գործում:

Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն էր պատմության մեջ: Նրա ակտիվում կա 30 երգ, որոնք գլխավորել են բրիտանական հիթ-շքերթները, եւ 23 երգ, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում: Նա արժանացել է 6 Գրեմմիի:

1996 թվականին Մարտինը ասպետ է կարգվել՝ թագուհու ձեռքից ստանալով Բրիտանական կայսրության շքանշանը:

*

*