Իսրայելի հրթիռները Գազայի հատվածում հարվածել են բնակելի շենքի․ կան զոհեր

Պաղեստինական կողմի տվյալներով` Գազայի հատվածում Իսրայելի կողմից ավելի քան 50 ավիահարված և 21 հրետակոծություն է եղել:
gaza

Գազայի հատվածում իսրայելական զինուժի հրթիռները հարվածել են բնակելի շենքի: Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահացել է առնվազն 8 մարդ,  վիրավորվել է 12 հոգի:

Պաղեստինական կողմի տվյալներով` Գազայի հատվածում Իսրայելի կողմից ավելի քան 50 ավիահարված և 21 հրետակոծություն է եղել:

Վերջին 2 օրերին իսրայելապաղեստինյան սահմանին բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի:

Հիշեցնենք, որ պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը ինտենսիվ ռազմական գործողությունների են անցել նոյեմբերի 12-ին, երբ Իսրայելի կողմից ռմբակոծության հետևանքով սպանվեց «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ-Աթան:

*

*