Գանայում ամերիկյան կեղծ դեսպանատուն է փակվել

Հանցավոր խումբը տրամադրում էր անօրինական կերպով ձեռքբերված, բայց վավերական ամերիկյան վիզաներ ու ինքնությունը հաստատող կեղծ փաստաթղթեր:
gana-kexc-despanatun

Գանայի մայրաքաղաք Աքրայում տեղի իշխանությունները փակել են ամերիկյան կեղծ դեսպանատունը, որը տասը տարի շարունակ անօրինական կերպով ձեռք բերված մուտքի վավերական արտոնագրեր էր տրամադրում: Կեղծ դեսպանատունը գտնվում էր երկհարկանի լքված շենքում, որի վրա Միացյալ Նահանգների դրոշն էր ծածանվում: Շենքի ներսում էլ կախված էր նախագահ Բարաք Օբամայի դիմանկարը:

«Դեսպանատան աշխատանքներն իրականացնում էր ոչ թե Միացյալ Նահանգների կառավարությունը, այլ գանայական ու թուրքական հանցավոր խմբերի ներկայացուցիչներ ու Գանայից մի փաստաբան»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում:

Պետքարտուղարությունը հայտնել է, որ հետաքննությունների արդյունքում Գանայում հայտնաբերվել է նաեւ Նիդեռլանդների կեղծ դեսպանատուն: Հանցավոր խումբը տրամադրում էր անօրինական կերպով ձեռքբերված, բայց վավերական ամերիկյան վիզաներ ու ինքնությունը հաստատող կեղծ փաստաթղթեր՝ յուրաքանչյուրը 6000 դոլարի դիմաց:

*

*