G7-ի ղեկավարները ԿԺԴՀ-ից պահանջել են հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից

G7-ի ղեկավարները նաեւ ընդգծել են, որ պատրաստ են «խստացնել պատասխան միջոցառումները» ․․․
balistik-hrtir

ԿԺԴՀ-ն պետք է անհապաղ հրաժարվի իր հրթիռամիջուկային ծրագրից եւ ամբողջությամբ կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը: Այդ մասին ասված է G7-ի երկրների ղեկավարների՝ սեպտեմբերի 4-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:

«Հյուսիսային Կորեան պետք է անհապաղ ամբողջ ծավալով ձեռնամուխ լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձեւերի կատարմանը եւ դադարեցնի իր բոլոր հրթիռամիջուկային ծրագրերը»,-նշվում է փաստաթղթում, որը տարածել է այս տարի «Յոթնյակը» նախագահող Իտալիայի կառավարությունը:

G7-ի ղեկավարները նաեւ ընդգծել են, որ պատրաստ են «խստացնել պատասխան միջոցառումները» ԿԺԴՀ-ի նկատմամբ եւ հանդես են եկել ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված կոչով՝ ընդունել նոր բանաձեւ, որը կնախատեսի ավելի կոշտ հակազդեցություն հյուսիսկորեական խնդրին:

*

*