G20-ի երկրները համաձայնեցին նվազեցնել պլաստիկի թափոնները

Քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները
plastik

«Մեծ քսանյակի» երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար: Այս որոշումը կայացրել են Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում կայացած G20 նիստին մասնակցող երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարները, գրում է 1in.am-ը:

Հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձել է պլաստիկի թափոնների խնդիրը: Արդյունքում նախարարները համաձայնել են կրճատել այս թափոնների ծավալը և ստացված արդյունքների վերաբերյալ տվյալները փոխանակել: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել G20-ի գագաթաժողովին նախապատրաստվելու շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 28-29-ը՝ Օսակայում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները