Մահացել է դերասան Ֆրենկ Վինսենթը

ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում վախճանվել է դերասան Ֆրենկ Վինսենթը:
frenk-vinsent

ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում մահացել է դերասան Ֆրենկ Վինսենթը, ով առավել հայտնի է մաֆիական կլանի պարագլուխ Ֆիլ Լեոտարդոյի դերով «Սոպրանո կլանը» սերիալում: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել Է TMZ-ն:

Ըստ պորտալի տեղեկատվության՝ Վինսենթը մահացել է սրտի վիրահատության ժամանակ: Անցյալ շաբաթ նա սրտի նոպա Էր ունեցել:

Բացի «Սոպրանո կլանից», Վինսենթը նաեւ նկարահանվել է Մարտին Սկորսեզեի մի քանի ֆիլմերում. «Կատաղի ցուլը», «Հիանալի տղաներ» եւ «Խաղատուն»: 2001, 2004 եւ 2005 թվականներին նա հնչունավորել է մաֆիայի պարագլուխ Սալվատորե Լեոնեին , Grand Theft Auto խաղերի հանրաճանաչ սերիայի երեք մասերում:

*

*