Բախումներ Ֆրանսիայում՝ ոստիկանության և ակտիվիստների միջև (տեսանյութ)

Ոստիկանությանը հաջողվել է 97 ակտիվիստներից միայն 10-ին վտարել
frans2

Ֆրանսիայի Նոտեր-Դամ-դե-Լենդ քաղաքի մոտակայքում օդանավակայանի շինարարության դեմ բողոքող ակտիվիսնտներին ցրելու ժամանակ բախումներ են տեղի ունեցել վերջիններիս և ոստիկանության միջև, հայտնում է euronews-ը:

Դեռ հունվարին Ֆրանսիայի կառավարությունը բողոքներին ի պատասխան հրաժարվել էր այդտեղ օդանավակայան կառուցելու ծրագրից, սակայն ակտիվիստները հրաժարվել են լքել տարածքը:

Նրանց հարկադրաբար ցրելու նպատակով ոստիկանական ուժեր են ուղարկվել, որոնց ակտիվիստները քարերով ու մահակներով են դիմավորել: Ապրիլի 9-ից սկսված գործողությունների արդյունքում հաջողվել է տեղի 97 «բնակիչներից» միայն 10-ին վտարել:

*

*