Ֆրանսիայի ոստիկանությունը փնտրում է ահաբեկչության երկրորդ կասկածյալին

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, սակայն, հրաժարվել է հայտնել հանցագործի անունը:
fransia

 

Ֆրանիսայի ոստիկանությունը փնտրում է նախօրեին ահաբեկչական գործողության հեղինակ, հավանական երկրորդ կասկածյալին։ Նշվում է, որ տղամարդը, ով հարձակում էր իրականացրել Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա, ապրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում։

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը, սակայն, հրաժարվել է հայտնել հանցագործի անունը: Նա հարձակվողին որակել է որպես ահաբեկիչ: Զինված տղամարդու հարձակումից սպանվել է մեկ ոստիկան, վիրավորվել երկուսը եւ եւս մեկ անցորդ, ահաբեկիչն էլ սպանվել է պատասխան կրակից:

Ըստ Զանգվածային Լրատվամիջոցների տեղեկությունների՝ հանցագործը կարող է լինել 39-ամյա Քարիմ Չեուրֆին, ում անունով փաստաթղթերը հայտնաբերվել են հարձակվողի մեքենայում: Սակայն կան նաեւ տվյալներ, որ հարձակվողը կարող է լինել ոմն Աբու Յուսեֆ ալ-Բելժիկին: Մամուլի տեղեկություններով՝ հարձակվողը 2001 թվականին դատապարտվել էր փաստաթղթերի ստուգման նպատակով իրեն կանգնեցրած ոստիկանի վրա՝ հարձակման համար:

Ներքին Գործերի Նախարարության փոխանցմամբ՝ տեղի ունեցածի փաստով Փարիզի հակաահաբեկչական հարցերով դատախազությունը հետաքննություն է սկսել:

*

*