Ֆրանսիայում ոստիկանները բողոքել են իրենց նկատմամբ դրսեւորվող ատելության դեմ — Երկիր Մեդիա

Ֆրանսիայում ոստիկանները բողոքել են իրենց նկատմամբ դրսեւորվող ատելության դեմ

Ֆրանսիայում կրքերը չեն հանդարտվում: Ցույցերի մեկնարկից ի վեր, բախումների հետեւանքով, վիրավորվել է մոտ 350 ոստիկան:
vostikan

Ֆրանսիայում կրքերը չեն հանդարտվում: Երկրի շուրջ 60 քաղաքներում այսօր էլ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ոստիկանները:

Լանչի ժամանակ նրանք դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ ակցիաների ժամանակ իրենց հանդեպ դրսեւորվող ատելության դեմ:

Նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով, ցույցերի մեկնարկից ի վեր, բախումների հետեւանքով, վիրավորվել է մոտ 350 ոստիկան: Փարիզում ոտիկանների ակցիայի ժամանակ փողոց են դուրս եկել նաեւ մի խումբ ցուցարարներ՝ վանկարկելով. «Բոլորն ատում են ոստիկաններին»: Անգամ ոստիկանական մեքենա է հրկիզվել:

Իսկ աշխատանքային օրենսդրության փոփոխության դեմ ցույցերը կշարունակվեն ողջ շաբաթվա ընթացքում: Նախօրեին Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ անկախ ամեն ինչից, օրինագիծը կընդունվի, ինչի դեպքում գործատուները կկարողանան ավելացնել աշխատանքային ժամերը, կրճատել արտաժամյա վարձատրությունը:

*

*