Ֆրանսիայում վարորդները բողոքի ակցիաներ են անցկացրել

Ֆրանսիայով մեկ երթեւեկությունը կաթվածահար է եղել, փակվել է նաեւ Փարիզը Բրյուսելին կապող ճանապարհը:
francia-varord-boxoq

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում եւ տարբեր քաղաքներում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվել: Մոտ 120 հազար ցուցարարներ, հիմնականում՝ վարորդներ, իրենց դժգոհությունն են հայտնել վառելիքի բարձր գների դեմ:

Ցույցերի ժամանակ մեկ մարդ մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Սավոյ շրջանում, որտեղ վարորդներից մեկը խուճապի է մատնվել եւ վրաերթի ենթարկել ցուցարարներից մեկին, երբ վերջիններս շրջապատել են իր ավտոմեքենան ու հարվածել մեքենայի տանիքին:

Ֆրանսիայի տարբեր շրջաններում գրանցված միջադեպերից կան տուժածներ: BBC-ն նաեւ հայտնում է, որ ցուցարարները հավաքվել են մոտ 2000 տարբեր վայրերում, Ֆրանսիայով մեկ երթեւեկությունը կաթվածահար է եղել, փակվել է նաեւ Փարիզը Բրյուսելին կապող ճանապարհը:

*

*