Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել

Նա կղեկավարի մինչեւ 2017 թվականի հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
barner-kaznev

Ֆրանսիայի նոր վարչապետի անունն արդեն հայտնի է. ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել է կառավարության ղեկավարի պաշտոնում: Նա կղեկավարի մինչեւ 2017 թվականի հունիսին Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն այսօր պաշտոնաթող եղավ՝ նախագահի պաշտոնի համար Սոցիալիստական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրելու համար: Սակայն  նա դեռ պետք է ներկուսակցական ընտրություններում հաղթի՝ Սոցիալիստական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար առաջադրվելու համար:

Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն անցյալ շաբաթ հայտնել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրի պետության ղեկավարի՝ 2017 թվականի ապրիլին կայանալիք ընտրություններում: Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ է, որ Ֆրանսիայի գործող նախագահը հրաժարվում է երկրորդ ժամկետով վերընտրվելու փորձից:

*

*