Ֆրանսիայում սոցիալիստների կողմից կառաջադրվի Բենուա Ամոնը

Վալսն արդեն ընդունել է իր պարտությունը:
benua amon

 

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարի Բենուա Ամոնը: Կիրակի կայացած ներկուսակցական ընտրությունների 2-րդ փուլում Ամոնը պարտության է մատնել Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսին՝ հավաքելով ձայների մոտ 58 տոկոսը: Վալսն արդեն ընդունել է իր պարտությունը:

Ամեն դեպքում, հարցումների համաձայն, սոցիալիստները քիչ հնարավորություն ունեն այս գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տոնելու համար:

Ֆավորիտներն են «Հանրապետական» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը:

*

*