Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարված է համազգային սգո օր

Շիրակի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում, սեպտեմբերի 30-ին՝ ժամը սկսած 21:00-ից։
jak-shirak (1)

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ Ֆրանսիայում սեպտեմբերի 30-ը հայտարարված է համազգային սգո օր: Այս մասին տեղեկանում ենք  Korrespondent-ից: Ելիեսյան պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքական գործչի հիշատակի արարողությունը տեղի կունենա Փարիզի Սեն-Սյուլպիս տաճարում, սեպտեմբերի 30-ին՝ ժամը սկսած 21:00-ից։

Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը մահացել է 86 տարեկան հասակում՝ սեպտեմբերի 26-ին։

*

*