Սգո արարողություններ Փարիզում՝ ի հիշատակ նոյեմբերի 13-ի ահաբեկչության զոհերի

Միջոցառումներին մասնակցում են Ֆրանսիայի նախագահը և այլ պաշտոնայներ ու քաղաքական գործիչներ
makron-fransia

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ նոյեմբերի 13-ին մասնակցում են 2015 թ.-ի նույն օրը ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողություններին:

Մասնակիցների թվում են նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Ֆրանսուա դե Ռյուժին, ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը, Սեն Դենիի քաղաքապետ Լորան Ռյուսիեն եւ ուրիշներ:

Հիշատակի միջոցառումների անցկացման առաջին վայրը դարձել Է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը, որտեղ 2015 թ.-ի նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի է ունեցել առաջին հարձակումը. մուտքերից մեկի մոտ պայթեցվել են «մահապարտների գոտիներ»: Մակրոնը եւ Ռյուսիեն ծաղիկներ են դրել ահաբեկչության առաջին տարելիցին մարզադաշտի մոտ տեղակայված հուշատախտակին: Այնուհետեւ նրանք շփվել են զոհվածների հարազատների եւ ուժային գերատեսչությունների ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

*

*