Ֆրանսիայում հաճախորդը սպանել է մատուցողին՝ սենդվիչն ուշացնելու համար

Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Մուազի լե Գրան համայնքում գտնվող Mistral ռեստորանում
mistral,-krakoc

Օգոստոսի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Մուազի լե Գրան համայնքում գտնվող Mistral ռեստորանում միջադեպ է տեղի ունեցել: Ըստ ականատեսների՝ հաճախորդը կրակել է մատուցողի վրա՝ դժգոհ լինելով նրա «դանդաղ» սպասարկումից, որն ուշացրել էր իր պատվիրած սենդվիչը:

Կասկածյալը փախուստի է դիմել դեպքի վայրից և դեռևս ազատության մեջ է, հաղորդում է The Local France-ը:

Շտապ օգնության աշխատակիցները փորձել են փրկել 28-ամյա մատուցողի կյանքը, սակայն նա մահացել է:

*

*