Ֆրանսիայում երեք փրկարար է զոհվել ուղղաթիռի կործանման հետեւանքով

Նրանց մահացած են գտել դեկտեմբերի 2-ի ժամը 01:30-ին
jrhexex3

Ֆրանսիայի հարավ-արեւելքում հեղեղումների հետեւանքների դեմ պայքարող երեք փրկարար է զոհվել քաղաքացիական անվտանգության ուժերի ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին ասված Է երկրի ներքին գործերի նախարարության՝ դեկտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ուղղաթիռի հետ կապը կորել Է դեռ դեկտեմբերի 1-ի երեկոյան։ Ուղղաթիռի երեք ուղեւորներին մահացած են գտել դեկտեմբերի 2-ի ժամը 01:30-ին Ռովի կոմունայի (Բուշ դյու Ռոնի դեպարտամենտ) շրջանում։

Տեղի ունեցածի պատճառը դեռեւս հայտնի չէ:

*

*