Ֆրանսիայում փոթորիկն առանց էլեկտրականության է թողել 230 հազար տուն

Խնդիրը լուծելու համար ողջ գիշեր գործի են դրվել շուրջ 1,2 հազար տեխնիկա:
eyfel

Ֆրանսիայում փոթորկի պատճառով 230 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Այդ մասին  հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Enedis ընկերության տվյալներով՝ հունվարի 13-ի տեղական ժամանակով ժամը 5:30-ի (Երւանի ժամանակով ժամը 8:30-ի) դրությամբ Էլեկտրականություն չկա Պիկարդիայում,Նորմանդիայում, Նող պա դե Կալեում, Շամպան-Արդեններում, Լոթարինգիայում եւ Ֆրանսիայի կենտրոնական տարածաշրջանում:

Խնդիրը լուծելու համար ողջ գիշեր գործի են դրվել շուրջ 1,2 հազար տեխնիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

*

*