Ֆրանսիայի իշխանությունները 5,5 մլն եվրո կհատկացնեն «դեղին բաճկոնավորների» ակցիաներից տուժած գործարարներին

Ընդհանուր առմամբ օգնությունը բաշխվելու է 34 քաղաքների միջեւ
pariz-cuycer3 (1)

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վնասներ կրած ձեռնարկատերերը դրամական փոխհատուցումներ կստանան երկրի կառավարությունից: Ինչպես մայիսի 15-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը, իշխանությունները պլանավորում են լրացուցիչ 5,5 մլն եվրո հատկացնել համապատասխան նպատակների համար:

Ընդհանուր առմամբ օգնությունը բաշխվելու է 34 քաղաքների միջեւ, որոնցից յոթը գտնվում են անդրծովյան տարածքներում:

 

*

*