Փարիզը պատրաստվում է ցույցի

Իսկ արդեն այսօր տեղի Է ունենում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիա
pariz-ashakertner-cuyc (2)

Արմատականները փորձում են «դեղին բաճկոնավորների» միջոցով Ֆրանսիայում տապալել իշխանությունը: Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն: Մեկնաբանելով դեկտեմբերի 8-ին Ելիսեյան պալատից ոչ հեռու նախատեսված՝ բողոքի ակցիան՝ Գրիվոն ասել Է. «Քաղաքականացված եւ արմատական տարրերը փորձում են օգտագործել շարժումը: Նրանք ցանկանում են տապալել իշխանությունը»:

Կառավարության ներկայացուցիչն անհանգստություն Է հայտնել, այն բանի կապակցությամբ, որ ցույցերի ժամանակ «կարող Է հրազեն բաժանվել»:

Գրիվոն խորհուրդ Է տվել չմասնակցել Փարիզում կայանալիք շաբաթօրյա բողոքներին: «Սա այն խորհուրդն Է, որը ես ցանկանում եմ տալ»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ «բողոքների ժամանակ հարձակումներին համաչափ եւ վճռական պատասխան կտրվի»։

Իսկ արդեն այսօր Փարիզում տեղի Է ունենում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիա, որին մասնակցում են մի քանի հարյուր երիտասարդներ եւ աղջիկներ։

Երիտասարդությունն սկսել Է դեպի Ստալինգրադի հրապարակ շարժվել Փարիզի ժամանակով ժամը 11-ին կողմերը:  Առայժմ բողոքի ակցիան տեղի Է ունենում հանգիստ մթնոլորտում: Երիտասարդները ծափ են տալիս, երգում են պարտիզանների Bella Ciao երգը եւ բացականչություններ անում, այդ թվում. «Մակրոն, դու տանուլ տվեցիր, երիտասարդությունը փողոցներում Է»:

fransia-makron (1)

Նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հանդես կգա երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ: Դեկտեմբերի 7-ին այս մասին հայտնել Է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանը:

«Իրադրության գնահատումից հետո նախագահը, պարզորոշ հասկանալով համատեքստն ու իրավիճակը, չի ցանկանում յուղ լցնել կրակի վրա եւ չի պատրաստվում այդ հարցի վերաբերյալ ելույթ ունենալ մինչեւ շաբաթ օրը»,- ասել Է Ֆեռանն AFP գործակալությանը: «Նա դա կանի հաջորդ շաբաթվա սկզբին»,- ընդգծել Է Ազգային ժողովի խոսնակը:

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանդես են գալիս ավտոմոբիլային բենզինի գների աճի, հարկերի բարձրացման եւ ապրուստի թանկացման դեմ: Իշխանությունները պատրաստվում են առաջիկա շաբաթ օրը բողոքի նոր ընդգրկուն ակցիաների եւ հնարավոր անկարգությունների՝ չնայած վերջին օրերին հարկերի եւ աշխատավարձերի նվազագույն մակարդակի հարցում կատարված զիջումներին:

Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, իրավապահ մարմինների շուրջ 89 հազար աշխատակիցներ շաբաթ օրը կմոբիլիզացվեն Ֆրանսիայում, այդ թվում 8 հազարը՝ Փարիզում՝ «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում կարգի պահպանման համար:

pariz-haxtakamar (1)

 

*

*