Ֆրանիսիացիների մեծ մասը դեմ է Օլանդի առաջադրմանը նախագահական ընտրություններում

Ֆրանսիայի նախագահի ժողովրդականության վարկանիշը ընկել է մինչեւ կրիտիկական նշագիծ:
oland

Ֆրանսիայի նախագահի ժողովրդականության վարկանիշը երկրում մոտեցող նախագահական ընտրությունների պայմաններում ընկել է մինչեւ կրիտիկական նշագիծ:

Ֆրանսիացիների գրեթե 90 տոկոսը չի ցանկանում, որ նա 2017 թվականին նախագահի թեկնածու առաջադրվի երկրորդ ժամկետով: Սրանք են այն հարցման արդյունքները, որն անցկացրել է Elabe ազդեցիկ սոցիոլոգիական ինստիտուտը:

Հարցումը ցույց է տալիս, որ Օլանդի քաղաքականությունից դժգոհություն են հայտնում ոչ միայն քաղաքական ընդդիմության հետեւորդները, այլեւ Սոցիալիստական կուսակցության ավանդական ընտրազանգվածը. սոցիալիստների կողմնակիցների միայն 36 տոկոսն է այն կարծիքին, որ գործող նախագահը պետք է իր թեկնածությունն առաջադրի առաջիկա ընտրություններում:

Իսկ ինչ վերաբերում է աջամետ ընտրողներին, ապա նրանց 93 տոկոսն ընդհանրապես Ելիսեյան պալատի ներկայիս տիրոջը չի դիտում որպես արժանավոր հավակնորդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*