Ֆրանսիայում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա Է տեղացել:
francia-jrhexex

Ֆրանսիայի հարավի Օդ դեպարտամենտում հեղեղումների զոհ Է դարձել արդեն տասներեք մարդ: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը` հղում անելով ՆԳ նախարարությանը: Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհվածների մասին, եւս հինգ հոգի ծանր վիրավորվել Է, մեկն՝ անհետ կորել:

Տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում եռամսյա նորմայի չափով անձրեւ է տեղացել: Քամու արագությունը տեղ-տեղ հասնում է ժամում 100 կիլոմետրի։

Փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը եւ բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին կմեկնեն աղետի վայր՝ տեղում գնահատելու իրավիճակը։

*

*